Թռչնադիտարկումներ

Գարնանային դպրոցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թռչնադիտարկումներ՝ 28-30 մարտ:

Մարտ 28. Կրթահամալիրի սաների հետ միասին գնում ենք Արմաշի ձկնաբուձարաններ և Խոր Վիրապ: Մանրամասները՝ Անուշ Ասատրյանի բլոգում:

Մարտ 29. Արարատի թիվ 2 միջն դպրոցի սաների հետ է իրականացվում թռչնադիտարկում Մարզպետունու բերդի շրջակայքում: Կրթահամալիրից ինձ օգնելու և լուսաբանելու են գալիս ավագ դպրոցից 2 սան (Անուշ Նիկողոսյան, Լիանա Մնացականյան):

Մարտ 30. Այնթափի միջն դպրոցի Բնասերների ակումբի սաների հետ է իրականացվում թռչնադիտարկում Մարզպետունու բերդի շրջակայքում: Նարինե Փիլոյանը նույն խմբով մարտի 29-ին այցելելու է կրթահամալիր: Կրթահամալիրից ինձ օգնելու և լուսաբանելու են գալիս ավագ դպրոցից 2 սան (Սոֆի Առաքելյան, Միլենա Թորոսյան):

Տրանսպորտը, սնունդը և հեռադիտակները տրամադրվելու են NABU բնապահպանական կազմակերպության կողմից, ֆեյզբուքյան էջ:

Advertisements

Հունվարյան նախագծեր

  1. Մաթեմատիկա (հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրների լուծում): Ցանկացած աշակերտ՝ 4-5 դասարանների ազատ է մոտենալ, միասին խնդիրներ կլուծենք: Խնդրում եմ ներբեռնել հետևյալ գրքերը՝ Հակոբյան 4-5Նիկոլսկի 5

Երկ 11:00-13:00   Երք 11:00-13:00   Չրք 09:30-11:30  Հնգ 11:00-13:00  Ուրբ 11:00-13:00

2. Քանի որ ձմռանը քաղաքաբնակ թռչունները կարիք ունեն խնամքի, աշակերտներին առաջարկում եմ  պատրաստել կերամաններ դպրոցամերձ բակերի համար: Հարցերի դեպքում խնդրում եմ գրել siranush.tumanyan@mskh.am հասցեին:

3. Բազեները ամենաարագ թռչուններից են, Հայաստանում կարելի է հանդիպել 8 տեսակի բազե:  Առաջարկում եմ մեկ ժամանոց դասընթաց, որը կպատմի բազեների կենսակերպի մասին: Խնդրում եմ գրել  siranush.tumanyan@mskh.am

Արտույտաբազե Eurasian Hobby Falco subbuteo

 

 

Սեպտեմբերի խնդիրներ

  1. Դավիթը և Ջոնաթանը հարևաններ են և հաճախում են նույն դպրոցը, որը մեկ մղոն հեռու է իրենց տանից։ Ջոնաթանը գնում է դպրոց հեծանվով՝ վարելով այն 10 մղոն/ժամ հաստատուն արագությամբ։ Իսկ Դավիթը սիրում է քայլել, և գնում է  3 մղոն/ժամ հաստատուն արագությամբ։ Այսօր առավոտյան Դավիթը դուրս եկավ տանից Ջոնաթանից 3 ռոպե շուտ։ Դեպի դպրոց ճանապարհի որ մասն է՞ր մնում անցնել, երբ Ջոնաթանը հասավ Դավիթին։
  2. Դպրոցի մաթեմատիկայի օլիմպիական թիմը բաղկացած է 4 տղայից և 3 աղջկանից։ Ֆոտոյի համար նրանց խնդրեցին նստել այնպես, որ ոչ մի երկու տղա չնստի կողք կողքի։ Քանի՞ հնարավոր եղանակով կարող են երեխաները նստել։
  3. Միքայելը կարդում է 294 էջանոց գիրք։ Նա կարդաց 3 էջ առաջին օրը, 6 էջ երկրորդ օրը, և այսպես շարունակ կարդալով ամեն հաջորդ օրը 3 էջով ավելի քան նախորդ օրը։ Քանի՞ օրում Միքայելը կավարտի գրքի ընթերցումը։
  4. Տրված է բնական թվերի հետևյալ բազմությունը {1, 2, 3,…, 16, 17}: Ամենաշատը քանի՞ երկու նիշանոց ենթաբազմություն է կարելի հեռացնել, որպեսզի բազմության միջինը մնա անփոփոխ։
  5. Թռչնասերը ուզում է գնել 100 ալիքավոր թութակ վճառելով ընդամենը 100 դրամ: Սպիտակ թութակը արժե 10 դրամ/հատը, դեղինը՝ 3 դրամ/հատը և կանաչը՝ 50 լումա/հատը։ Թռչնասերը ուզում եմ ամենաքիչը մեկ թռչուն ամեն գույնից։ Քանի՞ կանաչ թութակ կարող է գնել թռչնասերը։